Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից.
- 41233-ն` առողջացած,
- 906-ը` մահվան ելքով, (նոր 1 դեպք է գրանցվել)
- 2908 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 279–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 227809 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 174 նոր դեպք և 210 առողջացած, կատարվել է 3250 թեստավորում։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։