Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է տարածել, հերքելով՝«Հաղթանակ զբոսայգում ծառեր հատելու, շրջանառվող լուրերը.
«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում:
Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:
Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն»: