Ադրբեջանցի հաքերները հարձակվել են արցախցիների սոցցանցային էջերի վրա

Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները, տեղեկացնում է Արցախի ԱԱԾ-ն։

Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները՝ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրապարակել են սոցցանցերում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորել է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել