Ցավոք, նորություն չկա երեխայից. DJ Վակցինա

Ինչպես արդեն հայտնել ենք, Արուսիկ Մկրտչյանը (ավելի հայտնի որպես DJ Վակցինա) սեպտեմբերի 7-ին հայտարարություն է տարածել, որ Ռուբեն Խաչատրյանը, արդեն 3 օր է իր երեխային պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին և չի թողնում կապ հաստատել երեխայի հետ։

Նա նաև նշել է, որ երեխան վատառողջ է։ «Ես չգիտեմ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,-նշել է նա։

Ավելի ուշ Արուսիկ Մկրտչյանը դիմել է իրավաբանների ու Ազգային ժողովի պատագամվորներին․ «Իրավաբան ընկերներ և ԱԺ պատգամավորներ, եկեք հասկանանք, ոնց կարող ենք մեր երեխաներին պաշտպանենք նման «հոգատար» հայրերից, որոնք երեխաներին պահում են իրենց մոտ մորը ցավացնելու, ինչ որ բան ապացուցելու, մանիպուլյացիա անելու նպատակով՝ և առաջին հերթին ազդում են երեխայի հոգեկան առողջության վրա…. էլ չխոսենք կոնկրետ իմ դեպքի մասին, երբ հայրը այնքան անուշադիր է, որ երեխան կամ ջերմելով է վերադառնում տուն, կամ մարսողական լուրջ խնդիրներով։ Արդյոք չպետքա լինի օրենք, որ երեխային պաշտպանի այս փուլում»:

Սեպտեմբերի 8-ին DJ Վակցինան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավոք, նորություն չկա երեխայից»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Խաչատրյանը Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրենն է։ Նրա լիազորությունները դադարեցվել են 2019-ի նոյեմբերին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել