Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ կտեղակայվեն նաև հետիոտնային լուսացույցները, որոնք նախկինում բացակայում էին: