Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից.
- 40592-ն` առողջացած,
- 903-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
- 3182 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 276–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 221041 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած, կատարվել է 1864 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։