Վթարային ջրանջատում՝ 9 ժամով․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 8-ին ժամը 10.30-19.30 կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի` 1, 2, 3, 4 բնակելի զանգվածների, Ձոր 1 և 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների և Տիգրան Պետրոսյան փողոցի 1-60 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել