Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սեւան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի եւ Իջեւան-Երեւան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։
Փրկարարների եւ քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել են Սեւանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։