Գործարկվել է նոր և անվճար բժշկական հարթակ․ ի՞նչ կտա այն քաղաքացիներին և բժիշկներին

Գործարկվել է միանգամայն նոր և անվճար բժշկական հարթակ, որը հնարավորություն կտա ընտրելու բժիշկ` հիմնվելով տրամադրված մատչելի, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության վրա։

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Այցելուի համար հավելվածի հնարավորություններն են՝

  • նշված քաղաքում գտնել տվյալ մասնագիտացմամբ գործող և գրանցված բոլոր բժիշկներին,
  • կարդալ բժշկի կենսագրությունը,
  • տեսնել տվյալ բժշկին այցելած այլ պացիենտների կարծիքները,
  • տեսնել պարզ և օբյեկտիվ սանդղակ բժշկի առավելությունների և թերացումների մասին,
  • առցանց օր և ժամ ամրագրել այցելության համար:

Android: https://play.google.com/store/apps/details?id=am.dryan.partner

IOS : https://apps.apple.com/am/app/doc-yan/id1505361288

Բժշկի համար հավելվածի հնարավորություններն են՝

  • գրանցվել հարթակում և լինել տեսանելի մեծ հանրության համար,
  • տեսնել սեփական գործունեության օբյեկտիվ գնահատականը,
  •  օգտվել հավելվածի մի շարք ծառայություններից՝ գովազդից մինչև վիճակագրություն,
  • քայլել ժամանակին համընթաց:

Android : https://lnkd.in/eqxA-Rn

IOS : https://lnkd.in/dNqMaDk

Սոց. ցանցեր՝ Facebook
Instagram

Հավելվածի հեռանկարներն են՝

  • իրազեկել քաղաքացիներին իրենց սկրինինգների, պատվաստումների մասին,
  • ունենալ Հայաստանի բժիշկների հստակ և մշտապես թարմացվող շտեմարան,
  • ամբողջությամբ թվայնացնել բժշկի մոտ գրանցումը,
  • ապահովել հերթագրումը` վերացնելով հերթերը,
  • ունենալ վիճակագրություն ամենապահանջված մասնագետների մասին:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել