Կենտրոնը պատրաստ է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում. Շենգավիթ վարչական շրջանի հայտարարությունը՝ աշխատանք փնտրողների համար

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմը աշխատանք փնտրողների համար հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում, որում ասվում է․

«Շենգավիթ վարչական շրջանը համագործակցության շրջանակում ձեզ է ներկայացնում Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոնի գործունեության նպատակը ի շահ գործազուրկի: Կենտրոնը պատրաստ է աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Այցելելով զբաղվածության տարածքային կենտրոն՝ Ձեզ կմատուցվեն հետևյալ ծառայությունները.

Խորհրդատվություն և տեղեկատվություն
• թափուր աշխատատեղերի վերաբերյալ
• զբաղվածության ծրագրերի վերաբերյալ
• կիրականացվի աշխատանքի միջնորդություն
Որպես աշխատանք փնտրող հաշվառվելու և տարածքային կենտրոնի անվճար ծառայություններից օգտվելու նպատակով տարածքային կենտրոն կարող է դիմել 16 տարին լրացած ցանկացած անձ` անկախ գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել՝
զբաղվածության տարածքային կենտրոն /հեռ. 060-65-27-42/, հետևեք կայքին www.employment.am հղումով, ինչպես նաև ֆեյսբուքյան էջին
ԿԱՄ
վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության, ծրագրերի բաժին. /հեռ. 011-51-87-96/»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել