ՃՈ հայտարարությունը՝ վարորդական վկայականների, մեքենաների գրանցման և հաշվառման մասին

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է․

«Հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու և տրանսպորտային միջոցների պետական գրանցման և (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև սույն թվականի սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել