ԱԱԾ-ից Մարտի 1-ի վերաբերյալ տեղեկատվական արտահոսք է եղել, Վանեցյանը զբաղվում է քաղաքական ինտրիգներով. Սեդա Սաֆարյանը՝ սպանությունների մասին

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին հանդես են գալիս մամուլի ասուլիսով։

Պաշտպան Սեդա Սաֆարյանը նշեց, որ օպերատիվ տեղեկություններ են հայտնի, որ վերջին 2 տարիների ընթացքում դրանց իրացման հարցում դժվարություններ կան։ Այդ տեղեկությունները վերաբերում օլիգարխիկ համակարգի թիկնազորների մասնակցությամբ սպանություններին, որի վերաբերյալ օպերատիվ աշխատանքներ չեն տարվում։

«Ես գիտեմ, օպերատիվ տվյլաների իրացման գործընթացում, 2 տարի շարունակ, Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկատվության հոսք է եղել և այդ հոսքերը բացասաբար են անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա։ Փորձ է արվել դա ուղղել պետական մակարդակով, բայց որևէ մեկի փոփոխությունը չի նշանակում կադրային փոփոխություն, այն օղակները որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, չեն զբաղվում և մենք գիտենք, թե ինչու չեն զբաղվում։ Եթե այսօր Վանեցյանը զբաղվում է քաղաքական ինտրիգներով և միտինգներ է ուզում անել, ապա ամեն ինչ այնքան ակնառու է։ Պատկերացնում եք, այս մարդու 2 տարի ՀՔԾ-ի հետ համագործակցելու մեխանիզմն ու ցանկության բացակայությունը, որի արդյունքում տեղեկատվական արտահոսքեր եղել են և դրանց պատճառով կան սպանություններ, որ չեն բացահայտվել»,-ասաց Սեդա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել