«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.
Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն։
Ներկա պահին ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև»:
Ավելի ուշ նա ավելացրել է․ «Քանի որ նախորդ գրառումս այդպես արագ տարածվեց, նշեմ, որ լուսանկարներն ուղարկվել էր տեղում կատարվող աշխատանքների ժամանակ…
Ես չեմ նշել թե որ գերատեսչությունն է աշխտանքներն իրականացնում, քանի որ կար ինֆորմացիա, որ հենց նախկին ոստիկանապետի կողմից է դա իրականացվում…
Նշեմ որ Սևանա լճի ափամերձ հատվածում, մինչև 1903.5մ նիշից ներքև ընկած ցանկացած կառույցի ապամոնտաժում ՉԻ ԿԱՐՈՂ լինել ՔԱՂԱՔԱԿԱՆ հայացքների կամ ինչ-որ շահարկումների թեմա…
Հ․Գ․ իմ ֆեյսբուքյան էջում կատարված գրառումներն կատարվում են որպես քաղաքացի Սասուն Միրոյանի, այլ ոչ թե Ջրային կոմիտեի աշխատակցի…»։
Իր հերթին Գասպարյանի փաստաբանը, Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը: Ավելին՝ դժվար թե մեկը գար ու քանդեր: Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:
Երկրի խնդիրը Վ.Գասպարյանի ամառանոցը չէ, այլ տնտեսության ավիրումը, հասարակական-քաղաքական կյանքի ոչնչացումը, Արցախյան բանակցությունների տապալումը, պետական միջոցների բացահայտ մսխումը և համազգային աղետ դարձած խարդախությունը:
Հ.Գ. Թող Սևանի մասին արդի խոսացողներից մեկը փորձի համեմատել իր և Վ.Գասպարյանի արածները Սևանի համար ու ամոթից թող լռի»: