Վրաստանի հայերը սոցցանցերում օգնության կոչ են տարածում մոտ մեկ շաբաթ առաջ ավտովթարի ենթարկված Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի կյանքը փրկելու համար։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Քահանան կոմայի մեջ է, վթարի հետևանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ և առաջին կարգի բացասական արյան կարիք ունի։ Վիրահայերը արյան դոնոր դառնալու կոչ են անում բոլոր նրանց, ովքեր չեն տարել հեպատիտ ու բավարար առողջ են:
Մանրամասների համար զանգահարել՝ 555 488 545։