COVID-19-ով վարակված անձը հիվանդության 11-րդ օրից հետո այլևս վարակիչ չէ․ Առողջապահության նախարարություն

Գիտնականները կարծում են, որ COVID-19-ով վարակված անձը հիվանդության 11-րդ օրից հետո այլևս վարակիչ չէ: Այս մասին տեղեկանում են Առողջապահության նախարարությունից։

Այդ ժամկետից հետո նա կարող է լինել վիրուսակիր, բայց ոչ վարակիչ: Անձը կարող է փոխանցել վարակը նախքան առաջին ախտանշանների ի հայտ գալը:

Այդ իսկ պատճառով, առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում և ըստ ախտանշանների բուժում՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել