Երեխայի միջազգային առևանգում՝ ծնողներից մեկի կողմից․ ի՞նչ խնդիրներ է կարգավորում Հաագայի կոնվենցիան
Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիան ընդունվել է դեռևս 1980 թվականին՝ Հաագայում։ Այն հայտնի է հենց Հաագայի կոնվեցիա անվամբ։ Այս կոնվենցիան ստորագրող մասնակից պետությունները ձեռնամուխ են լինում իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանությու ու եթե իրենց տարածնքերում երեխաներ են տեղափոխվել կամ պահվում են անօրինական, ապա միջոցներ ձեռնարկեն երեխայի վերադարձն այն պետություն, որտեղից երեխան տեղափոխվել է։
Հայաստանում այս կոնվենցիան գործում է 2007 թվականից։
Կարևոր է չշփոթել քրեաիրավական իմաստով մարդու առևանգումը երեխայի միջազգային առևանգման հետ։
Որպես օրինակ կարող է լինել նաև այն դեպը, երբ օրինակ մայրը երեխայի հորն ասում է, որ մի քանի օրով մեկնում են երկրից հանգստի՝ բայց ստացվում է, որ առևանգում է երեխային։
Թեմայի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել փաստաբան Աշխեն Դաշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում