Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 1-ին և 2-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն պարգևատրումներ են կատարվել։
Դրանցում մասնավորապես ասվում է․
«Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»
«Երևան քաղաքի ձևավորման և բարեկարգման ոլորտում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար՝ Արվին Քոչարյանին և Սարգիս Անտոնյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ.Խաչատրյանի վրա»։