Կորոնավիրուսի դեպքերը հասել են մոտ 8,7 տոկոսի․ գրանցվել է 4 մահ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից.

  • 39823-ն` առողջացած,
  • 895-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 4-ն են)
  • 3656 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 275ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 3-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 211281 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 188 նոր դեպք և 566 առողջացած, կատարվել է 2166 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել