2011 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը:
Ավելորդ հերթերից խուսափելու և պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով` ճանապարհային ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին: