ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբեր ամսվա համար բյուջեից հատկացվելու է 646 787 500 դրամ։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի անվտանգ կազմակերպումից:

Համաձայն COVID 19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի (ՀՀ Պարետի ցուցում՝ կազմակերպություներում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարարվոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ)՝ ուսումնական հաստատություններին անհրաժեշտ է ապահովել շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև, եռաշերտ բժշկական դիմակներով: Նախագծով նախատեսվում է նշյալ պարագաներով ապահովել ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցներին, այնպես էլ՝ նախարարության ենթակայության Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատություններին, արտադպրոցական կազմակերպություններին և մարզադպրոցներին:

Նախագծով նախատեսվում է բժշկական դիմակներով աահովել և աշակերտներին /սաներին, ուսանողներին/ և մանկավարական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը հետևյալ քանակներով.

– հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների /սաների, ուսանողների/ համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի չափով,

– հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 2 հատ.

– Հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ:

Նախագծով նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով աահովել և աշակերտներին /սաներին, ուսանողներին/ և անձնակազմի 100%-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ:

Նախագծով նախատեսվում է ուսումնական հաստատությունները ապահովել սենքերի ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը /2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ/ և քլորի 1 կգ-ի համար 3500 ՀՀ դրամ գինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել