Երևանում մոտ 7000 քմ սիզամարգ է ավելանում: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում թեքություն ունեցող լանջերի, զբոսայգիների կածանների երկարությամբ և հարթ, բայց դժվար կանաչապատելի վայրերում սիզամարգեր են ստեղծվում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ից։
Ճմապատման հումքը մայրաքաղաքին անհատույց տրամադրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը:
Ճմապատումն իրականացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ու վարչական շրջանները համատեղ:


