Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով ստուգումներ է սկսվել գյուղատնտեսական արտադրանք
մթերող տնտեսվարողների շրջանում:
Այս մասին տեղեկանում ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մամուլի հաղորդագրությունից։
Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրականացվում է գյուղատնտեսական մթերքների հիմնական մթերումը, որի ժամանակ կիրառվում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ (մասնավորապես՝ կշեռքներ), նպատակ ունենալով պաշտպանել գյուղատնտեսական արտադրանք իրացնողներին չափման միջոցների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այս փուլում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միրգ (պտուղ) և բանջարեղեն իրացնող ընկերությունների նկատմամբ չափագիտական վերահսկողություն: