Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաև կրակոցի ձայն է լսվել:
Այս մասին հայտնում են ոստիականությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ի սահմաններում թաղամասի չորս բնակիչ վիճաբանել են, իսկ նրանցից մեկը գազային ատրճանակից 2 անգամ կրակել է:
Վիճաբանության մասնակիցներից մեկն ու ատրճանակից կրակողը բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ատրճանակը հայտնաբերվել և առգրավվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: