««Նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին»․ Աշոտ Սարգսյանը՝ Ռաֆայել Երանոսյանի մասին

Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց, ասաց՝ Աշ ջան, «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք: Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին տարեցների համար:
Այ տենց տղայա մեր Ռաֆոն»:

Հավելենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր էին շրջանառվում, թե կորոնավիրուսի հետևանքով առանց աշխատանքի մնացած մի շարք մշակութային գործիչներ պատրաստվում են լքել Հայաստանը, այդ թվում՝ Ռաֆայել Երանոսյանը։ Այս լուրը մի շարք երգիչներ, դերասաններ հերքեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել