Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը, դա նման է change.org-ին․ Տիգրան Ավինյան

Հայաստանում գործարկվել է change.org հարթակի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը։

Այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի նիստին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ գրություն է, որի միջոցով մեր քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, կամ էլ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության մասին հաղոևդում»,-ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ հնարավոր կլինի ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագրեր, աջակցել ներկայացվող նախաձեռնություններին, հետևել հանրագրի ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել