Կորոնավիրուսի նոր 196 դեպք, մահացել է 3 պացիենտ, ևս 2-ը՝ այլ պատճառով․ կորոնավիրուսի վերջին տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից.

  • 38855-ն` առողջացած,
  • 887-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
  • 4258 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 271ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքը 2-ն է)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 211281 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած, կատարվել է 1892 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել