Բեյրութի պայթյունի հետևանքով Երևան եկած լիբանանահայերի համար արտոնություններ են նախատեսվում․ ավագանու անդամը նախագիծ է ներկայացրել

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հայտնում է․

«Օգոստոսի սկզբին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից։

Նախագիծը, որ շրջանառության մեջ եմ դրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անունից, ներառված է Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում։

Սիրելի՛ լիբանանահայեր, մայրաքաղաքը ձեզ սպասում է գրկաբաց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել