Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեց մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխեցին և տեղավորեցին մանկատուն։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած ՀՀ անչափահաս քաղաքացի։
Տեղեկությունը իրացնելով և համագործակցելով մյուս գերատեսչությունների հետ՝ կազմակերպվեց երեխայի տեղափոխումը Հայաստան։
Այժմ 1-ամյա փոքրիկը հայրենիքում է՝ ապահով ձեռքերում։