Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում,  «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական կենտրոն:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են  մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:

Նշանակվել  են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել