Շնորհակալություն եմ հայտնում տիկին Գալյանին անձնվեր աշխատանքի համար․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրբուհի Գալյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

Շնորհակալություն եմ հայտնում տիկին Գալյանին՝ Քրեակատարողական, Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերի մշակման գործընթացում անձնվեր աշխատանքի, ինչպես նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների մեծ օրակարգով զբաղվելու համար։

Շնորհավորում եմ Սրբուհի Գալյանին նշանակման կապակցությամբ և մեծ հաջողություն մաղթում նոր աշխատանքում։

Վստահ եմ՝ հաջողելու եք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել