Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին, ժամը 21։30-ից մինչ 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
Ըստ նախնական տեղեկատվության՝ Գագիկ Ն.-ն, Գագիկ Ս.-ն, Մովսես Հ.-ն, Ալեքսան Ա.-ն, Ռաֆիկ Բ.-ն և Համլետ Ա.-ն մահացել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Առողջապահության նախարարությունից ավելի ուշ հայտնեցին, որ համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահը վրա է հասել այլ պատճառից:
Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ ունենք 11 մահվան դեպք` նախնական տվյալներով «ալկոհոլային ինտոքսիկացիայից»:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ արդեն քրեական գործ է հարցուցվել։