Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են․ առաջարկում եմ այս տարի գումար չգանձել. պատգամավոր

Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, և դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

«COVID-19-ը դեռ չի վերացել, և քաղաքացիներից շատերն էլ համաճարակի հետևանքով կորցրած աշխատանքները դեռևս չեն կարողանում վերականգնել և սոցիալական կայուն վիճակ ապահովել ընտանիքի համար։

Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար այն ընտանիքներից, ովքեր ՀՀ կառավարություն տարբեր սոցիալական ծրագրերով անապահով կամ աշխատանքից զրկված են ճանաչվել։

Սա հավելյալ բեռ է սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար։ Իսկ ինչպես պետք է բացահայտել այդ քաղաքացիներին, կարծում եմ դրա ձևերը գիտեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն -ում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել