Ի՞նչ խնդիրներ կան օժանդակության 9-րդ ծրագրի հետ կապված. պարզաբանում են ՄԻՊ-ից և Սոցապ ծառայությունից
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու կառավարությունը աջակցության 24 ծրագիր է հաստատել։
Օգոստոսի 27-ի դրությամբ այս ծրագրերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանությունում ստացվել է 849 դիմում-բողոք: Պաշտպանի գրասենյակից ներկայացնում են, թե հիմնականում ինչ խնդրով են եղել դիմում-բողոքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանի խոսքով՝ խնդիրը կապված է եղել նրա հետ, որ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում չեն եղել երեխաների տվյալների թվայնացված տարբերակները:
Այս պահին 9-րդ ծրագրի շահառու շուրջ 500 երեխա կա, որոնց տվյալները դեռևս չեն գրանցվել ՔԿԱԳ գրասենյակների կողմից և որոնք դեռ չեն ստացել հասանելիք աջակցությունը: Սոցապ ծառայության պետը նշում է, որ գործընթացն արագացնելու հնարավորություն իրենք չունեն, բայց նաև անպատասխան չեն թողնելու ոչ մի դիմում:
Մանրամասները՝ տեսանյութում