Արցախի զորամասերից մեկում նոր ճաշարան է բացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին:

Հայկական երկու երկրների ղեկավարները նշել են, որ պաշտպանական խնդիրները շարունակում են մնալ ամենաառաջնայինը, և իշխանությունները միջոցներ չեն խնայելու անվտանգային համակարգն անընդհատ կատարելագործելու համար:

Նախագահ Հարությունյանն ու վարչապետ Փաշինյանը այցելել են նաև Պաշտպանության բանակի հարավային թևում տեղակայված N զորամաս և ներկա գտնվել ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ նոր ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել