Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել