Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ տեսչական մարմինների կողմից
28.08.2020-ի դրությամբ կայացվել է 5182 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
28.08.2020-ի դրությամբ իրականացվել է 74366 ստուգում, որից միայն 596-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։