Իրականացվել են տեղազննման աշխատանքներ․ հանձնարարականներ է տրվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ

Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել