Պարետի նոր որոշումը՝ մանկապարտեզների վերաբերյալ․ COVID-19 «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք անհրաժեշտ չի լինի

Իրավաբան․net-ը հայտնում է, որ պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով նախադպրոցական հաստատություններում կիրառվող ժամանակավոր  սահմանափակումները փոփոխության են ենթարկվել։

Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից պետք է ներկայացվեր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝

ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),

բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են ինքնամեկուսացման մեջ:

Այսօր այս դրույթը ուժը կորցրած է ճանաչվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել