Երևանի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 27-ին բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի օգոստոսի 13-ի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում՝ այստեղ։
Այս մասին հայտնում է «Թիմ Տելեկոմ Արմենիայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ «ԹԻՄ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։