Առցանց անվճար դասընթացներ՝ ուսուցիչների համար․ ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ ԿԳՄՍ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, առցանց դասավանդման հմտությունների զարգացման նպատակով, e-school Armenia նախագծի շրջանակում սկսում է դասընթացներ՝ «Google Classroom» և «Microsoft Teams» ուսումնառության կառավարման համակարգերի վերաբերյալ։ Ակտիվ հղումներով կարող եք ծանոթանալ տեսադասերին։

Առցանց դասավանդման մեթոդական հմտությունների զարգացման նպատակով e-school Armenia նախագիծը սկսում է դասընթաց՝ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով։ Ակտիվ հղմամբ կարող եք ծանոթանալ տեսադասերին։

Գրանցվելով այս դասընթացներին՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն դիտել տեսադասերը, այլ նաև մասնակցել վեբինարներին և լրացնել գիտելիքների ստուգման թեստ։

«Մասնակցության համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝
ՔԱՅԼ 1: Ընտրեք, թե ո՞ր կառավարման համակարգն եք ցանկանում ուսումնասիրել։
Մենք առաջարկում ենք դասընթացներ Google Classroom և Microsoft Teams համակարգերի վերաբերյալ։

ՔԱՅԼ 2: Գրանցվեք ձեր նախընտրած դասընթացին՝

Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է ունենալ Google հաշիվ. եթե չունեք նման հաշիվ, հետևեք ԱՅՍ ՔԱՅԼԵՐԻՆ

Դասընթացին մասնացելու համար անհրաժեշտ է դպրոցի տնօրենից կամ օպերատորից խնդրել ձեր մուտքանունն ու գաղտնաբառը:

Քայլ 3: Ձեզ հետ նամակի միջոցով կապ կհաստատեն ԿՏԱԿ-ի կոորդինատորները և կհրավիրեն միանալու դասընթացին։

Քայլ 4: Եթե դուք արդեն տիրապետում եք նշված համակարգերից որևէ մեկին, ապա կարող եք միանալ «Ուսումնառության համընդհանուր ձևավորում» թեմայով դասընթացին։ Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել ԱՅՍ ՀԱՅՏԱՁԵՎԸ»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել