Այսօր՝ օգոստոսի 27-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, հրապարակեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության քննության որոշումը։
Միջնորդությունը մերժվեց, Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։
Նրա պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Թամարա Մակունյանի միջնորդությունը, մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց, գրավ կիրառելու վերաբերյալ մերժվել է:
Փաստաբան Երեմ Սարգսյանը կարծում է, որ միջնորդությունը մերժելն արդեն իսկ որոշված էր: Ըստ նրա, նիստի նպատակը ձևական պրոցես անցկացնելն էր և Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու հիմքերը իրավական չեն:
Նա ասաց, որ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը հաստատող որևէ ցուցմունք չկա:
Հեշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ: