Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:
Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։
Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով:
Նախարար Արսեն Թորոսյանը և առողջապահության նախարարության ողջ անձնակազմը շնորհակալություն են հայտնում բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին, ինչպես նաև շնորհավորում բարձր կոչմանն արժանանալու համար ու մաղթում քաջառողջություն: