Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է․ վարչապետը՝ կորոնավիրուսի թվերի մասին

Արդեն գործնականում 6 օր է, ինչ Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ ցուցանիշ:

Այս մասին կառավարության օգոստոսի 27-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք ենք ունեցել, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակի հետ, ինչը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Եվ կրկին ցանկանում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում: Մանավանդ մենք կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, այսինքն՝ նկատի ունեմ կանոնները պահպանելը զուտ ֆիզիկապես հիմա ավելի հեշ տ է, քան նախկինում:

Այս պահի դրությամբ ունենք 864 մահ կորոնավիրուսից և 265 մահ կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահն արձանագրվել է այլ պատճառներով»,-ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել