Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը թելադրված է բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկի փոփոխության գրանցումը տվյալների շտեմարաններում առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ, ինչը կկրճատի փաստաթղթային անհարկի և կրկնվող ձևակերպման ժամանակի և նյութական ռեսուրսի ծախսը, կնվազեցնի բնակչի և բժշկի վարչական շփման տևողությունը։
Կառավարության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` հաջորդ որոշմամբ կատարված փոփոխությունների և լրացումների նպատակն է կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգման կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջը` կապված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգի ներդրման հետ` ամբողջությամբ ներառելով տեսչության վերահսկման ենթակա ոլորտները և դրանց ոլորտային ռիսկը։
Աղբյուրը` Իրավաբան.net