ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր՝ օգոստոսի 26-ին, համապետական ծնողական ժողով է հրավիրել։ Նախարարը անդրադարձել է ծնողներին և ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի։
Նա հերքեց նաև մի շարք հրապարակումներ, որոնք կապված են պետական չափորոշիչների հետ։ Իրավաբան․net-ը ներկայացնում է դրանք։
1․ «Հայկական լեռնաշխարհ» եզրույթը պահպանվել է և փոփոխությունների չի ենթարկվել,
2․ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան չի հանվում դպրոցական ծրագրից,
3․ «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը․ «7-9-րդ դասարաններում արդեն իսկ եղել է ընդհանուր գրականություն»,-նշում է նախարարը,
4․ Մեսրոպ Մաշտոցը, Սայաթ-Նովան և Նարեկացին չեն հանվել դպրոցական ծրագրից,
5․ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի հանվել, այն միացվել է «Հայոց պատմություն» առարկային․ «Դրանով ավելի ենք արժևորել եկեղեցին»,-նշում է նախարարը։
«Մենք թողնելու ենք, որպեսզի իրենց ստերը ասեն, մենք փաթեթով հերքենք, գնանք առաջ․․․Սա ՀՀ-ում լուսավորչական շարժում է։ Խավարամիտները պետք է մնան խավարում»,-նշում է Արայիկ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում