Եթե դպրոցում COVID-19-ի դեպքերը լինեն 10%-ից ավելի, այն կփակվի․ Ժաննա Անդրեասյան

Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% և ավելի, որոշ ժամանակով այդ դպրոցը չեն գործի: Մյուս դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ։ Այս մասին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սեպտեմբերից մեկնարկում է 2020-2021 ուստարին։ Կառավարության որոշմամբ կրթական հաստատությունները վերաբացվում են։ Դասերին աշակերտները դիմակ կկրեն, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասարանները կբաժանվեն 20 հոգանոց խմբերի»,-նախատեսված է թեստավորել դպրոցների աշխատակիցներին: Ուսուցիչներին, որոնք առողջական խնդիրների և տարիքի պատճառով ռիսկի խմբում են, կառաջարկվի դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, կամ դասերը հեռավար կազմակերպել:

«Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների և ուսուցիչների համար: Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների և ուսուցիչների ուսերի»,- նշել է փոխնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել