Նախարար Հակոբ Արշակյանը ամփոփել է առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։

«Այսօր ամփոփում ենք 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքները և պետք է նշեմ, որ ոլորտը բնութագրող ցուցանիշները ոչ միայն չեն նվազել, այլ՝ պահպանել են դինամիկ աճի տեմպերը»:

Նշել է նախարար Հակոբ Արշակյանն ու անդրադարձել յուրաքանչյուր ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին:

Նախարարը բոլոր ուղղություններով մանրամասնել է իրականացված աշխատանքների ընթացքը, ձեռքբերումներն ու ցուցանիշները, ներկայացրել առաջիկա ծրագրերը, պատասխանել լրագրողների հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել