Որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Համացանցում շրջանառվում է Երեւանի մանկական երկաթուղու կառուցապատման եւ բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։

Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։

Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել