Երևանի քաղաքապետարանը բնակարաններ է աճուրդի հանել

Երևանի քաղաքապետարանը քաղաքի սեփականություն համարվող գույքըօգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովը համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի օտարման աճուրդ։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։

Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան բոլոր աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 16:00-ը (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։

Աճուրդը կայանալու է 2020 թվականի օգոստոսի 27-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 27-ը, ժամը 15։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել