Կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են նվազել․ առողջացել է 426 անձ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից.

  • 36475-ն` առողջացած,
  • 858-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 4-ն են)
  • 5343 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 260ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 196873 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած, կատարվել է 1679 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել